Իրավաբան ու առհասարակ մտավորական Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Կրթությունը ցանկացած երկրի թիվ 1 խնդիրն է: Եթե, ըստ էության, չկա կրթություն, գիտելիք, վերջին հաշվով, ունենում ենք կադրեր, որոնք կառուցում են փուլ եկող կամուրջներ, բուժում են՝ մահվան դուռը հասցնելով, գրում են գեղարվեստական գործեր, որոնք կարդալու համար գերմարդկային ջանքեր պետք է գործադրես, կատարում են անպետք քաղաքագիտական վերլուծություններ, բեմական արվեստը շփոթում են ամեն ինչի հետ, ունակ չեն լինում բացահայտելու սպանություններ, պատկերացում չունեն ռազմական գործից և այլն: Դե իսկ մեծախոս լինելու համար բնավ դիպլոմ, առավել ևս իրական կրթություն պետք չէ...»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: