Մայիսի 23-ից 26-ը Եվրամիության երկրներում կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում մասնակցությունը կազմել է 51%: Սա վերջին 20 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Բելգիայում՝ 89%, ամենացածրը՝ Սլովենիայում՝ 28.29%: Եվրոպական խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ: 400 միլիոն եվրոպացիներն ընտրում են 751 պատգամավորի:

Եվրախորհրդարանում ամենամեծ դաշինքը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, կորցրել է 42 մանդատ և նոր խորհրդարանում կունենա 179 մանդատ: Մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ Սոցիալիստները և դեմոկրատները կորցրել են 41 մանդատ: Նրանք կունենան 150 պատգամավոր: Լիբերալների և դեմոկրատների դաշինքնը 67-ի փոխարեն կունենա 107 պատգամավոր: Կանաչները նույնպես ավելացրել են մանդատները՝ 50-ից 70: Նոր խորհրդարանում կլինի 9 դաշինք: