Սպանության անատոմիա

Սպանություն

…Միջանկյալ նշենք՝ եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը գլխի չէին ընկնում կամ կարևորում, նրանց անվտանգության համար կոչվածներն է՞լ գլխի չէին ընկնում կամ կարևորում պաշտպանական, հսկողական համակարգերի տեղադրումն ու օրինակելի կարգ ու կանոնի հաստատումը: Չէ որ հանգամանքների բերումով նրանք բազմիցս են եղել հանրապետության նախագահի նստավայրում, որտեղ ընդհանուր հսկողության փայլուն համակարգ է ներդրված, և դա սուրբ դրվածք է նրա դեռևս վարչապետության ժամանակներից:

Ավելին ասենք. աշխատասենյակից նախագահի դուրս գալուց րոպե առաջ շենքի միջանցքները դատարկվում են ոչ միայն դրսից եկածներից, այլև աշխատակիցներից: Ողջունելի է այս զգուշավորությունը, և սա չպետք է դիտել որպես արյան հոտ առած, արյուն տեսած մարդու զգուշավորություն կամ ժողովրդականություն չունեցող մարդու ինքնապաշտպանական բնազդ, ինչպես կարող են չարախնդալ չարակամները:

Ոչ: Սա պետական բարձրաստիճան այրի պահպանության ու պաշտպանության անբաղդատելի ատրիբուտ է (գուցեև չափազանցության հասնող), որի գիտակցումը չունեցան ինչպես Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, այնպես և նրանց անվտանգությունը հոգալու համար կոչվածները:

Ինչևէ: Շարունակելով անավատ թողած միտքը՝ ասենք, որ այս ամենն ավելի քան տարօրինակ է թվում և պատահականություն կոչվածի մեջ ոչ մի կերպ չտեղավորվող՝ հատկապես այն բանի հենքի վրա, որ ըստ շրջանառվող լուրերի, Վազգեն Սարգսյանը մերձ շրջապատի կողմից օրեր առաջ է զգուշացված եղել հնարավոր դավադրության մասին և անգամ հիշատակվում է նրա կատակախառն արձագանքը՝ կարող է ուզենան խփել --------------ին և զուտ պատահականորեն գնդակը դիպչի ինձ:

Որ հոկտեմբերի 27-ին նախորդած ժամանակահատվածում հանրապետությունում առկա է եղել տագնապալի զգացողության կուտակում (հիշեցնենք նաև գերտերությունների, միջազգային զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվացած այցելությունները Հայաստան ու տարածաշրջան), մեկ անգամ չէ, որ հնչել է հանրապետական լրատվամիջոցներով, իմացածի կամ զգացածի մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է ընթացող դատավարության ժամանակ: Սակայն ի՞նչ է ստացվում. շատերն են ունեցել հնարավոր սպասվելիքի զգացողություն կամ ինֆորմացվածություն և այնուամենայնիվ ոչինչ չի ձեռնարկվել կամ կատարվել է դրա իմիտացիա:

Պակաս հետաքրքրահարույց, ինչպես նաև հարցահարույց չի ներկայանում և դեպքի վկաների քննության կազմակերպումը, որը հակառակ քրեագիտության տարրական կանոնների, չի իրականացվել անհապաղ (թույլ և ոչինչ չասող փաստարկ է նրանց մեծ մասի ժամեր շարունակ պատանդի, սթրեսային ծանր վիճակում գտնվելու հնավոր պատճառաբանությունը, քազի մարդիկ դահլիճում զվարթախոսելու, ոճրագործների հետ հաց ուտելու, և անգամ բանաստեղծություն գրելու ժամանակ են ունեցել) և եթե ի դեմս նիստի մասնակիցների, ոճրագործները դեպքի ականատեսների մեջ ունեցել են համախոհներ, աջակիցներ, նրանց փայլուն հնարավորություն է տրվել հետագայում միատեղված, ուղղորդված վկայություն տալ եղածի վերաբերմամբ՝ համապատասխան ստեղծված կացությանը:

Սպանության պատճառները
Բանդարանաիկեն երիտասարդ տարիքից է լծվել սեփական ժողովրդի անկախության պայքարին և նրանում, որ 1948-ին անգլիացիներն ի վերջո հարկադրված եղան դոմինիոնի կարգավիճակ տալ Ցեյլոնին, մեծ էր նրա մասնակցությունը թե որպես անհատ, թե որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ:

Մինչև հերթական ընտրություններն ընկած ժամանակահատվածը փորձառության մեծ շրջան եղավ երիտասարդ գործչի համար. տեսավ թե քաղաքական իդելաներից հեռացողների ստված բանակ, թե կուսակիցների դավաճանություն, թե քաղաքական հակառակորդների կողմից ընտրական ճարպիկ հնարքների բանեցում: Մի խոսքով՝ անցավ քաղաքական պայքարի բացառիկ դպրոց:

1956թ. ընտրությունների արդյունքով նա դարձավ կառավարության ղեկավար: Առաջին գործն եղավ Ցեյլոնն անկախ հռչակելը, շրջապատող աշխարհի հետ բազմակողմ հարաբերություններ հաստատելը: Հակառակորդները՝ ներսի թե դրսի աշխարհի, գլուխները վերջնականապես կորցրեցին, երբ հրապարակեց ներքաղաքական բարեփոխումների պլանն ու ձեռնամուխ եղավ դրա կենսագործմանը: Իսկ սա բերում էր ներքին և արտաքին ռեակցիայի, իշխանություն ներթափանցած պատեհապաշտների ֆինանսական ծորակների փակման, շահույթի կրճատման, հետևաբար և ազդեցության նվազման, քաղաքական, տնտեսական, ֆինանսական կշռի կորստի:

(շարունակելի)

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ