Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ դիմակայությունը, որ կայանալու է Բաքվում, հզոր կրքեր է բորբոքել նաև այդ խաղին Հենրիխ Մխիթարյանի չմասնակցության պատճառով, իսկ մեր ֆուտբոլիստի չմասնակցելը պայմանավորված է նրա անվտանգության չապահովման տագնապներով, որոնք հավասարապես ունեն թե ֆուտբոլիստը, թե նրա ներկայացրած ակումբի ղեկավարությունը: Բազմաթիվ փաստերի կողքին հետաքրքական է նշել երկու հանգամանք․ մինչ Մխիթարյանի ազգությամբ քուրդ թիմակից Մեսութ Օզիլը ողջունում է իր ադրբեջանցի ու թուրք եղբայրներին ու քույրերին սպասվելլիք խաղի կապակցությամբ, մեր ֆուտբոլիստի ազգությամբ հույն թիմակից Սոկրատիսը հայտարարում է, որ այդ խաղը պետք է հաղթել հանուն Մխիթարյանի: