Ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել Ուկրաինայի արտաքին պարտքի դեֆոլտ հատարարել: Այս մասին նա ասել է Financial Times-ին տված հարցազրույցի ժամանակ: Բիզնեսմենը համոզված է, որ պետք է վարկատուների հետ վարվել այնպես, ինչպես արեց Հունաստանը: Նա նաև բերել է Արգենտինայի օրինակը, որը բարեհաջող անցել է մի քանի դեֆոլտի փուլ: Նա ասել է, որ եթե Զելենսկին չվերանայի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հարաբերությունները, քաղաքական կարիերան կավարտի Պորոշենկոյի նման: