Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումների հենքի վրա Թեհրանը պատրաստվում է Պարսից ծոցը կազմած երկրներին առաջարկել պայմանագիր ստորագրել միմյանց վրա չհարձակվելու մասին՝ գրում է Ռիա Նովոստին: Նախարարն այս հայտարարությունն է արել է Իրաքի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: