Իրանի նախագահ Հասան Ռուհանին չի բացառել, որ միջուկային համաձայնագրի ճակատագիրը կարող է որոշվել հանրաքվեի միջոցով: Նա վկայել է, որ համաձայն Իրանի Սահմանադրության 59-րդ հոդվածի, 2004 թվին խնդրել է գերագույն առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Համենեին լուծել միջուկային հարցը հանրաքվեի միջոցով, սակայն այդ շրջանի կառավարությունը (Մահմուդ Ահմադինեժադի) փոխել է իրավիճակը եւ ամեն ինչ ստացել է այլ ընթացք: «Ամեն դեպքում, սահմանադրությունը կարող է մատնանշել ճիշտ ուղին», -ասել է Ռուհանին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա նշել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի ծնկի իջեցնել Իրանին: Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կհրաժարվի Իրանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից, երբ հասկանա, որ պատժամիջոցներն ունեն թույլ ազդեցություն: