Ֆրանսիայում ավարտվել է Կաննի 72-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենին» առաջին անգամ բաժին է հասել հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոին, ով ներկայացրել էր «Մակաբույծներ» ֆիլմը»: Այն պատում է աղքատ ընտանիքի մասին, որը ցանկացած միջոցներով ցանկանում է շտկել իր ֆինանսական վիճակն ու աշխատանքի է անցնում հարուստի մոտ:

Փառատոնի մեծ մրցանակը բաժին է հասել բեմադրիչ Մատի Դիոպին: Սենեգալցին ներկայացրել էր «Ատլանտիկ» կինոնկարը, որը պատմություն է սիրեցյալի հետ բաժանումը ծանր տարած 17-ամյա աղջկա մասին: Լավագույն ռեժիսուրայի մրցանակը բաժին է հասել Դարդեն եղբայրներին, ովքեր հեղինակել են «Երիտասարդ Ահմեդ» կինոնկարը: «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանկարգում հաղթողը Անտոնի Բանդերասն է «Ցավ ու փառք» ֆիլմից, լավագույն դերասանուհին Էմիլի Բուչն է «փոքրիկ Ջո» ֆիլմի դերակատարումով: