Այսօր ժամը 09:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 AM 790 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել, որից հետո բախվել է երկաթե գովազդային սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: