Գերմանիայի գավաթի եզրափակչում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում Մյունխենի «Բավարիան» 3:0 հաշվով հաղթեց «Լեյպցիգին» ու հերթական անգամ արժանացավ պատվավոր տիտղոսին, որը եկավ գումարվելու ընթացիկում նվաճած չեմպիոնական մեդալներին: Հատկանշական է, որ այս հանդիպումում բավարական թիմի կազմում իրենց վերջին խաղերն անցկացրեցին Ֆրանկ Ռիբերին, Արիեն Ռոբենն ու Ռաֆինիան: Դիմակայությունում դուբլով աչքի է ընկել Ռոբերտ Լևանդովսկին: