Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում երկու խաղերի արդյունքով «Լիվերպուլից» կրած պարտությանը «Բարսելոնն» եկավ ավելացնելու արքայական գավաթում «Վալենսիայից» կրած պարտությունը: Առաջին խաղակեսում Գամեիրոյի ու Ռոդրիգոյի երկու գոլը կատալոնյան ակումբի համար փաստորեն դարձավ անհաղթահարելի արգելք: 73-րդ րոպեին Վալվերդեի սաներին հաջողվեց ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը, ինչը վերջնահաշվում ոչնչով չազդեց հանդիպման վերջնական ելքի վրա: