Լուսինե Հարոյան-Դալլաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ֆեյսբուքում հերթական լացուկոծն է. վայ, հարայ, Ռուսաստանը չի արտահանձնում Միհրան Պողոսյանին:
Էն վճարովիներն էլ էլի լծվել են Նիկոլին խղճալու և մեզ համոզելու գործին, որ տեսեք, տեսեք, խեղճ Նիկոլն ամեն ինչ անում է, որ չարը պատժվի, բայց բոբո Ռուսաստանը չի թողնում: Ու այդ կոկոֆոնիային միանում են, ցավոք, ազնիվ մարդիկ:

Ժողովուրդ, մի անգամ ձեզ հարց տվել ե՞ք. ո՞նց կարող են այսքան զուգադիպություններ լինել, սա ո՞րերորդ դեպքն է, այդ ինչպե՞ս է ստացվում, որ ում վրա իբրև թե գործ են հարուցում, հանկարծ հայտնվում է Ռուսաստանում կամ այլ երկրում: Ո՞վ կարող է ինձ բացատրել, ինչպե՞ս կարող են այդ մարդիկ հատել երկրի սահմանն, ու դա անել աննկատ: Կամ այդ ինչպե՞ս է ստացվում, որ գործը հարուցելուց հետո այդ մարդկանց նկատմամբ կալանք կիրառելու որոշումը ուշանում է ճիշտ այնքան, որպեսզի նրանք հայտնվեն այլ երկրում:
Իրոք չեք նկատու՞մ, որ սա շոու է, կազմակերպված խաղ, որպեսզի մեզ համոզեն, իբր իրենք ուզում են պատասխանատվության ենթարկել թալանչիներին, բայց արի ու տես, որ օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում:
Ժողովուրդ, դուք լուրջ մտածում եք, որ Միհրան Պողոսյանը տենց կարևոր ա՞ Ռուսաստանի համար:
Իմիջիայլոց, ինչ եղա՞ն Սերժի եղբայրներ Սաշիկի ու Լևոնի ու իրենց էրեխեքի վրա հարուցած գործերը, որևէ մեկը տեղյակ է՞ ուր են հիմա:
Չեք տեսնու՞մ, որ սա արդեն խեղկատակության է վերածվում:

Հ.Գ.~Հին իմաստությունն ասում է. երբ մի անգամ քեզ խաբում են, մեղավոր է խաբողը, երբ երկրորդ-երրորդ անգամ նույն իրավիճակում, նույն մարդիկ քեզ խաբում են, մեղավոր ես ինքդ»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: