ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչ Հակոբյանը երաշխավորագիր են ներկայացրել Արեգ Արմենակի Կյուրեղյանին ազատ արձակելու վերաբերյալ:

«Մեր խոսքով և դրամական գումարով երաշխավորում ենք, որ թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով ամբաստանյալ Արեգ Արմենակի Կյուրեղյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:

Հուսով եմ շուտով Արեգ Կյուրեղյանին կտեսնենք ազատության մեջ»,- գրառում է պատգամավոր Հրաչ Հակոբյանը: