Կալիֆոռնիայի նահանգի դատարանը ժամանակավոր արգելք է դրել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման վրա՝ հաղորդում է Reuters-ը: Դատավորի խոսքերով՝ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը չի կարող բյուջետային միջոցներով ամբողջացնել պատի կառուցումը, քանի որ այդ գործողությունները հակասում են իշխանության միջև լիազորությունների բաժանմանը: Այսպիսով՝ 2019-ի մարտին պաշտպանական միջոցներից հատկացված 6,7 միլիարդից մեկ միլիարդը չի կարող օգտագործվել պատի կառուցման վրա: