Ապրիլյան պատերազմի հետ կապված ամեն ինչ պիտի ջրի երես հանել։ Ամե՛ն ինչ ու դաժան պատժի ենթարկել հանցագործներին, անմեղսունակ լրբերի տղերքին, որ մեր անմեղ երեխաների արյունը խմեցին: Այո, այո, այդ նրանք են մեր տղաներին մատաղացու դարձրել: Բոլորս էլ հասկանում ենք, որ պատերազմական վիճակում ամեն ինչ էլ կարող է լինել, այդ թվում և մարդկային անխուսափ կորուստ, բայց այսպես թուրքավարի, այսպես բացահայտ դիտավորությամբ երեխաներին տանես փուռը տա՞ս: Եվ ընդհանրապես՝ բավ չէ՞ Արցախի անվան տակ այս ժողովրդին մատնել անասնական գոյության, իսկ դուք ձեր լակոտներով ծաղկեք ու բարգավաճեք, երկիրն անմնացորդ թալանի մատնեք: Այդ ինչպե՞ս է լինում, որ Արցախյան պատերազմը ձեր ընտանիքների բարեկեցության վրա ազդում է դրականապես, մինչեռ մնացածներս օր օրի ավելի ու ավելի ենք խրվում չքավորության գիրկը: Անասունը դուք եք, խոտը դիմացինի առաջ եք դնո՞ւմ, այ ոչխարի ծնունդներ: Ինչու եք մարդկանց հարկադրում անցնել ամեն չափ ու սահման: Ապրիլյան պատերազմում մեղքի բաժին ունեցած յուրաքանչյուր տականք պիտի համաժողովրդական դատ ու դատաստանի առաջ կանգնի, պիտի քոք ու բուսով արմատախիլ արվի այս հողից:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ