Անուշ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկ երեկոյան Վանաձորից մեր ազգականուհին զանգեց, թե քրոջ ամուսնուն ինսուլտ է խփել ու շտապ տեղափոխում են Երևան։ Արագ հավաքվեցինք՝ դեպի «Աստղիկ» բժշկական կենտրոն, ուր եկել էին։ Ի՞նչն էր փաստի հետ զուգահեռ մտահոգությունը գյուղում բնակվող ընտանիքի կերակրողն է մարդը։ Դուստրը, կինն ու աներորդին հասցրել էին Երևան օրվա ուշ ժամի առանց նախապես պատրաստվելու, ձեռքներին գումար ու առաջին անհրաժեշտության իրեր չունենալով։ Կեսգիշերին վերակենդանացման բաժանմունքում թողնելով հիվանդին, չլսելով մեր հորդորը, ետ դարձան հեռավոր գյուղ, որ այսօր նորից գան ու որոշեն՝ ո՞նց են վարվելու։ Վանաձորում, իրենց ասելով, չկա այն մասնագետը, որը անհրաժեշտ բուժօգնությունը ցույց կտար ու իրենց, տեղյակ չեմ՝ ովքեր, խորհուրդ էին տվել դիմել Երևանի «Աստղիկ» կենտրոն, որտեղ մեկ օրվա համար հիսուն հազար դրամ պիտի վճարեն։ Գյուղապետարանում աշխատող դստեր մեկ ամսվա աշխատարվարձն է այդքան։ Կենտրոնում ասել էին, որ պետպատվեր չունեն, ու բոլոր ծառայությունները վճարովի են։ Մարդիկ մոլորվել էին ո՞ւմ թողնեն իրենց հիվանդին, որի վիճակը դեռևս անհասկանալի է, այդքան գումարների տակից ո՞նց դուրս գան, դեռ խնամողի համար գիշերավարձն էլ երևի կգումարվի․․․ Մեռնելն իրոք ամենից հեշտն ու էժանն է տխուր եզրահանգմամբ երեկ փակեցինք օրը։ Բայց դե բոքսում պառկած հարազատին դա չես ասի հիվանդատերը էլ այս ու այն կողմ չի նայում, անում է այն, ինչ այդ պահին իրեն հուշում են։
Մի՞թե «Երևան հասցնել» արտահայտությունը դեռևս պիտի արդիական լինի՝ իր բոլոր ատրիբուտներով հանդերձ։ Ո՞վ է այս հարցերի պատասխանատուն
ո՞ւմ միամտությունից են օգտվում մասնավոր բուժհիմնարկները։ Ո՞ւմ դիմեն հիվանդատերերը, որ քաշքշուկի մեջ չհայտնվեն․․․ Հարցերն անսպառ են։ Աստված հեռու պահի հիվանդանոցի դռներից»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: