Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է:
Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի որևէ միջադեպ չմթագնի մեր երեխաների համար այդքան կարևոր օրվա պայծառությունը:
Առաջին հերթին կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց:
Ծնողներին խնդրում և հորդորում եմ՝ տրանսպորտային միջոցներ մի տրամադրեք անչափահասներին, նաև ձեր ներկայությամբ կանխեք արկածախնդրության հնարավոր դրսևորումներն ու հետևանքները:
«Վերջին զանգի» միջոցառման օրն առավոտից Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու դպրոցների մոտ ու միջոցառումների վայրերում: Մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները հասարակական կարգն ու մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ դրսևորվելու է խիստ ու անհանդուրժողական վերաբերմունք:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում անվտանգ ու անխոչընդոտ երթ կյանքի ճանապարհին:

Եգոր Կարապետյան