Արմինե Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեր երկիրը արտաքին ազդեցությունների դաշտում է: Այդ ազդեցություններն այսօր առավել ուժգնացել են. բոլոր կողմերից՝ դրսից, դրսի ցուցումով ներսից, միաժամանակ խփում են, խփում են հայկական մշակույթին, հոգևորին, կրթությանը, ազգային արժեքներին: Սրանց էլ գումարած սահմանային անվտանգությունը... Եվ այս իրավիճակում չկա գեթ մեկ քաղաքական ուժ, որը գործուն քայլերով ժողովրդին կհամախմբի այս սարսափելի մարտահրավերներին դիմակայելու համար, չկա մեկ ուժ, որը լուրջ ռազմավարություն կմշակի ու կիրականացնի: Ո՛չ իշխանության մեջ, ո՛չ ընդդիմության մեջ այդ ուժը չկա: Սա նշանակում է՝ կա՛մ հայաստանյան քաղաքական ուժերը երկրում առկա իրավիճակը չեն գիտակցում, կա՛մ իրենք էլ որոշակի ազդեցությունների դաշտում են՝ ուղղակի սպասարկելով օտարի շահերը... Փաստորեն, մեր հույսը մնում են ուժեղ անհատները: Իսկ կա?ն այդպիսիք.....»