Անահիտ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած, բայց «սուրբ» բառից ոզնի տեսած ձիու պես ծառս եղող Աստծո ընտրյալ սիրելի ազգ. ահա իմացած լինես, որ աշխարհի ամենակենտրոնի Ֆրանգստան անունով ամենաաշխարհիկ երկրում, որտեղ 1905 թվականից եկեղեցին պետությունից օրենքով առանձնացած է, Կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադասված սրբերի անուններով են կոչվում 100-ից ավելի տեղանուններ (քաղաքներ, գյուղեր): Իսկ սույն երկրի մայրաքաղաք Փարիզում «սուրբ» ( Sainte ) նախածանցով են սկսվում մետրոյի 26 կայարանի, 2 կամրջի և 75-ից ավելի փողոցների անուններ, եկեղեցիների ու ամսվա օրերի անուններն էլ չհաշված...
Ասածս ի՞նչ է. համաշխարհային մեծության սեռախեղվածներին պատվելուց, հետները նստել-վերկենալուց եթե չենք ամաչում, ուրեմն մեր պատմությունն աղոթքով գրած այրերի անունները և 2800-ամյա քաղաքամոր մի քանի փողոց սրբորեն հիշատակելուց հուշտ չլինենք։ Ամեն»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: