Արսեն Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լրագրողի հարցին, թե ո՞ւմ հորդորով է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել աղմկահարույց ստատուսը, վերջինս պատասխանել է, թե «ես ոչ մի բան չեմ ջնջել, ես նմա՞ն եմ ըտենց մեկին, որ ինձ ինչ-որ մեկը դիտողություն անի»: Պատգամավորը հիրավի շատ դիպուկ է պատասխանել լրագրողին: Իսկապես էլ՝ ջրի շիշ բռնող իր նման տղուն ո՞վ պիտի հանդգնի դիտողություն անել: Հուշում քաղաքային իշխանություններին՝ մայրաքաղաքում ինչո՞ւ պիտի լինի ջուր ծախող տղու արձան ու չպիտի լինի ջրի շիշ բռնողի արձան»: