Դանիել Իոաննիսյանը Facebook-յան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանը Արցախը հանեց բանակցային գործընթացից, ինչով մեծագույն նվեր արեց Ադրբեջանին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է վերականգնել այդ սխալի հետևանքները ու հանդիպում է դիմադրության թե Ադրբեջանի և թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ։ Սա է ողջ պատմությունը։ Իսկ կարևորագույն հարցն այն է, թե արդյո՞ք Նիկոլը «զադնի» չի տա Ստեփանակերտին բանակցային սեղանին վերադարձնելու իր ուղուց և որո՞նք են այդ հաստատակամության ռիսկերը»։