Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) առաջարկեց բռնցքամարտը թողնել 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք օլիմպիակամ խաղերի ծրագրում: Միաժամանակ առաջարկվել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (AIBA) զրկել պաշտոնական ճանաչումից: Մարզաձևը օլիմպիական խաղերին պատրաստելու ու մասնակից դարձնելու պատասխանատվությունը դրվել է հատուկ հանձնաժողովի վրա, որը ղեկավարելու է Գիմնաստիկայի միջազգային ֆեդերացիայի (FIG) ղեկավար Մորինարի Վատանաբեն: Վերջնական որոշումը կընդունվի հունիսի 24-26-ը Լոզանում կայանալիք ՄՕԿ-ի սեսիայում: