«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն անդրադարձել է Արցախի նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանման միջոցը փոխելու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված նամակին՝ խոսակցությունն այլ դաշտ ուղղորդելով ասելով, որ աշխարհաքաղաքական իրողություններում միմյանց հակադարձումները ոչ մի լավ տեղ չեն տանում

Թավ տառերով նշվածը միանշանակ դժվար է պնդել՝ Արամ Սարգսյանի խոսքի ուղիղ վկայաբերո՞ւմն է, թե՞ «Aravot.am»-ի լրագրողի միջնորդավորած ձևակերպումը /իրենց գրագիտությունն իրենց գլուխն ուտի/, բայց որ այն իր մեջ անառարկելի ճշմարտություն ունի, չվիճարկենք, բայց և նույն միանշակությամբ չընդունենք նույն Արամ Սարգսյանի ասած այն միտքը, թե օրենքի առաջ բոլորն են հավասար, բայց ընկերությունն ու միասին անցած ճանապարհն էլ մարդկային լավագույն հատկանիշներ են

Ոչ մեկն էլ չի վիճարկում, պարոն Սարգսյան, որ ընկերությունն ու միասին անցած ճանապարհն էլ մարդկային լավագույն հատկանիշներ են, բայց այն անբարո է որպես բացառում բերել օրենքի առաջ բոլորի հավասարության մտքի: Չեք կարծո՞ւմ, որ նման երկակի ստանդարտների պատճառով է, որ երկիրը երկիր չի դառնում:

Պարոն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանի պարագայում Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի արած բացառությունից եթե այդքան ազդվել եք, Արցախի մի հերոս էլ Մանվել Գրիգորյանն էր ու դեռևս՝ է, որ Վազգեն Սարգսյանի եղերական մահից հետո գեներալ Սարոյանի հետ կոնկրետ Քո՝ Ձեր պոչը բռնած ման էր գալիս, որ հանկարծ Դուք էլ Ձեր եղբոր բախտին չարժանանայիք: Լա՜վ, ասենք, թե Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի պարագայում Ռոբերտ Քոչարյան Արցախի հերոսն արժանի է Մայիսյան եռատոնին մասնակցելու ու Մանվել Գրիգորյան Արցախի հերոսն արժանի չէ, բայց Մանվել Գրիգորյանի պարագայում միասին անցած Ձեր ճանապարհը Ձեզ ոչի՞նչ չի ասում մարդկային լավագույն հատկանիշների մասին, որոնք այնպես թմբկահարում եք: