Խոսքս հավասարապես ուղղում եմ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին՝ ասելով, որ երկուսիդ առնչությամբ էլ հավասարապես սպառվում է համբերությունս: Սա դիտեք որպես վերջին զգուշացում, այլապես հաջորդ քայլս կլինի խոսքից գործի անցնելն ու ձեր անհոդաբաշխ մտքերին առարկայնորեն անդրադառնալը: Մասնավորապես (խնայելով՝ չեմ գրում երիտպատգամավորի անունը). «Ես ասուլիսի մասին լսել եմ, ես գրառում ֆեյսբուքում արել եմ եւ այն չեմ հեռացրել: Այլ շարունակում է մնալ իմ ֆեյսբուքյան էջում, ես ոչ թե գրառում եմ արել, այլ կիսվել եմ մի գրառմամբ»:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ