Այսօր մոսկովյան հիվանդանոցներից մեկում, 96 տարեկան հասակում մահկանացուն է կնքել հանրաճանաչ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Նա հանդիսատեսին հայտնի էր այնպիսի լայն ճանաչում ունեցած կինոնկարներից, որպիսիք են «Կովկասի գերուհին» (1967), «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» (1973), «12 աթոռ» (1971), «Սոլյարիս» (1968), «Բուրատինոյի արկածները» (1976): Ամբողջության մեջ Էտուշը նկարահանվել է 30-ից ավելի ֆիլմում: Նրա ստեղծագործական ժառանգության մաս են կազմում նաև թատրում խաղացած 60-ից ավելի դերերը: