Սիրելի ընթերցողներ, տեխնիկական անսարքությունների պատճառով կայքը վերջին տասն օրում այնքան անկանոն է գործում, օրվա մեջ խափանումներն այնքան շատ են, որ արդեն գրելու տրամադրություն էլ չի մնում, մինչդեռ ընթերցողին ինչ-որ բան հասցնելու, իրականությունը ներկայացնելու, հեգնելու, երգիծելու այնքան բան կա, որ օրվա 24 ժամն էլ քչություն կաներ: Հուսով ենք, որ վերջապես ամեն ինչ կընկնի տեղը, հանդիպումները կլինեն կանոնավոր: Ինչ վերաբերում է հովանավոր ունենալուն, այդպիսին չունենք, սակայն ամեն մեկի առաջ էլ բաց չենք: Կընդունվի միայն այն անհատի, ուժի առաջարկը, ով, որն իր գործունեությամբ է հաստատել նվիրվածությունը երկրին: Պատեհապաշտներին սպասվում է от ворот-поворот ուղղորդումը:

Մի բան էլ ու՝ պըրծ: Չհավատաք, թե Հայաստանում անկաշառ մամուլ, խոսք չկա:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ