Ատոմ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դատավորին պետք է ընտրի քաղաքացին՝ համընդհանուր ընտրություններով Աբսուրդի ժանրից է, իհարկե, վարչապետ Փաշինյանին մեղադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչ է, թե քաղաքացիներին կոչ է արել փակել դատարանների մուտքերը: Սա ընդամենը քաղաքական քայլ է՝ արմատական դատական ռեֆորմից առաջ: Իսկ որ այդ համակարգը մնացել է հին Հայաստանում ու շարունակում է կիլոմետրերով հեռու մնալ արդարադատությունից, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Ինչ քայլեր է պետք անել՝ իրավիճակը փոխելու համար: Ակնհայտ է, որ քայլերը պետք է լինեն ոչ ստանդարտ: Ճիշտ կլինի, որ դատական համակարգի բարձրագույն ղեկավարները (ՍԴ նախագահ, ԲԴԽ նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահ և այլն) հրաժարականներ տան: Անհրաժեշտ է առաջին ատյանի դատավորի պաշտոնը ևս դարձնել ընտրովի. տվյալ վարչական շրջանի յուրաքանչյուր դատավոր պետք է ընտրվի համընդհանուր, հավասար ու ժողովրդավարական ընտրությունների միջոցով՝ 5 տարի ժամկետով տվյալ շրջանի բոլոր ընտրողների կողմից: Միայն այս դեպքում դատական համակարգը կլինի իրապես անկախ ու հակված պատասխանատու և արդարադատ վճիռների: Նաև հարկ է նախատեսել դատավորներին ժամկետից շուտ hետկանչի մեխանիզմ՝ իմպիչմենտի հիման վրա:
Այս ամենը իրագործելու համար անհրաժեշտ կլինեն համապատասխան փոփոխություններ երկրի Սահմանադրության մեջ
»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: