Շուշան Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօրվա նույն անհանգիստ վիճակն էր 1989֊ի ամռանը, երբ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ ԱՐԿԱԴԻ ՎՈԼՍԿԻՆ եւ մարզկոմի նախկին քարտուղար Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ խնդրելով պահանջեցին ՀՀՇ֊ից՝ Ռոբերտ ՔՉԱՐՅԱՆԻՆ հեռու պահել Արցախում տեղի ունեցող գործընթացներից, որը միտված էր մարզի խաղաղ դուրս բերելուն Ադրբեջանի կազմից: Հիմնարկ ձեռնսրկությունները մեծ մասամբ արդեն գտնվում էի Կենտրոնական իշխանության ենթակայության տակ, իսկ մշակութային օջախները ղեկավարվում էին Հայաստանից:
Չստացվեց: Հայաստանի ՀՀՇ֊ական իշխանությեւններն ավելի խստացրին ճնշումները, իսկ հոկտեմբերին տեղի ունեցած մտավորականների համաժողովին սուլեցին ու ոտքերը դոփելով գետնին, խանգարեցին Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆԻ ելույթը՝ պահանջելով հայերեն խոսել:
Մինչդեռ հայերենի տառերը չիմացող Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ խանդավառ ծափերով դիմավորեցին, ու նրա ռուսերեն անմիտ ելույթը լսեցին շունչները պահած:
Ցավս այն է, որ պատմությունը կրկնվում է:
Այն ժսմանակ ՀՀՇ֊ն չլսեց ու միահեծան ընտրեց այս ալբանացուն: Հայաստանը դատապարտվեց 20 տարվա ստրկության:
Հիմա էլ նոր իշխանությունն է ժողովրդի ձայնին անհաղորդ:
Ինչ է սպասվում, ոչ ոք չգիտի: Իմ աչքը վախեցած է, ես տեսել եմ այդ անառակների հնարավորությունները՝ չարքի ու անբարոյականության անսամանության մեջ:
Երանի ձեզ, որ չգիտեք
»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: