Լինա Կասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի պ-րն Փաշինյան,տպավորություն է ստեղծվում,թե օրըստօրե մսխվում է ժողովրդի կողմից գործող իշխանությանը տրված հեղափոխության մանդատը;ՉԷ՞ որ մարդիկ Ձեզ մանդատ էին տվել չեզոքացնելու հասարակության այն շերտին,որը վերջին 28 տարում քաղաքական,տնտեսական, իրավական ավերածությունների էր հանգեցրել ՀՀ-ն և Արցախը: Նման դատաիրավական համակարգով երաշխիք չկա արդարության հասնելու;Տարօրինակ է,որ դատարանը հարգում է Բակո Սահակյանի երաշխավորությունը այն դեպքում,երբ 2008թ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ինքն է եղել Արցախի նախագահը;Իսկ ,ինչպես շրջանառվում է տեղեկություն, քրգործով Քոչարյանին մեղսարգրվող արարքի հիմքում ընդգրկված է նաև խաղաղ ցուցարարներին ճնշելու համար Արցախից բերված զորքի առկայության փաստը,որի մասին վկայում է նաև այդ ժամանակ պաշտոնավարած ՀՀ պաշտպանության փոխնախարար Գագիկ Մելքոնյանը և հայտարարում,որ առանց Արցախի նախագահի իմացության, զորքը ՀՀ չէր կարող բերվել; Ընդսմին,ինքն իր աչքով է տեսել,որ Արցախից բերված զորքը սկզբում տեղակայվել է Նուբարաշենում, հետո փոխադրվել Հանրապետական հավաքակայան և ստացել զինվորական նոր համազգեստ:; Ստացվում է,որ Բակո Սահակյանը ,ըստ էության,կարող էր տվյալ քրգործով հանցագործության սուբյեկտ ճանաչվել,իսկ դատարանը այսօր հարգում է նրա երաշխավորությունը Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու հարցում»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: