Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իմ վաղեմի բարեկամ, երբեմնի գաղափարակից, ղարաբաղյան շարժման տարիների ընկեր Դավիթ Շահնազարյանը հեռուստաեթերում հայտարարում է. «Այսօր Արցախի Հանրապետությունն ավելի շատ վտանգված է Հայաստանի՛ կողմից, քան Ադրբեջանի»:
Ու ես շվարում եմ: Տագնապում եմ՝ բա հիմա ի՞նչ պիտի անենք: Բռնենք՝ սահմանի երկարությամբ սեպեր խրենք ու Հայաստանին թշնամի՞ հռչակենք: Ո՞նց պաշտպանենք Արցախը էս վտանգավոր արհավիրքից: Գնանք Արցախ ու այնտեղից մարտնչե՞նք Հայաստանի դեմ»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: