Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀՈԳԻՆ ՉՀԱՄԲԵՐԵՑ
-Ես մի ժամանակ քեզ պարոն Նախագահ էի ասում, հիմա այդպես չեմ կարող դիմել, որովհետև դու քո բոլոր ստերը ինձ ես հղում: Բա եղա՞վ, այ ռոբ: Ավտոբուսի հետևից իբր կրակողներ լինելը քո հորինվածքն է, որ դու հեռուստատեսությամբ էլ էիր ասում 2008-ին: Իբր կրակում, թաքնվում, նորից էին կրակում… զինվորների վրա: Սա, ի՞նչ է, քո լեզվի սայթաքու՞մն է, չէ՞ որ դու շարունակ կրկնում ես ու պնդում, թե զինվորականներ չեն եղել հրապարակում: Եվ իբր, այդ կադրերը քեզ տրամադրել է հանգուցյալ Գորիկ Հակոբյանը: Տո աննամուս, ինչ է թե ես այդտեղ ներկա չեմ ի՞նձ ես վերագրելու քո ամեն սուտը: Ես նման կադրեր որտեղի՞ց կարող էի քեզ տալ, եթե դա ընդամենը քո հորինածն է, ինչպես խանութների թալանը, որ կազմամակերպել էիք և ոստիկանության օպերատորներին էլ հատուկ ուղարկել էիք նկարելու… թալանողների ոտքերից, որ դեմքերը չերևան, չէ՞ որ դրանք քո ուղարկած մարդիկ էին:
-Գորիկ Գուրգենիչ, դու առայժմ դիմացիր դրան, ոչինչ, էս է ես կարդարացվեմ, այն ժամանակ քեզանից ներողություն կխնդրեմ:
-Դու՞ ներողություն խնդրես, հա, հա, հա… Դու քո լեշը փրկելու համար Աստծուն էլ կվկայես, թեպետ «Հայր մեր»-ն անգամ կյանքումդ ասած չկաս: Իսկ արդարացվելու մասին մոռացիր` քեզ նմանին ազատում չկա, քո տեղը ճիշտ գտնված է` ԲԱՆՏԸ:
-Դու մի շտապիր գուշակել, Գորիկ Գուրգենիչ, դեռ շատ բան չգիտես: Իսկ ես առայժմ ստիպված եմ քեզ վկայել, որովհետև քեզ հարցաքննել կամ ինձ հետ առերեսել չեն կարող: Էլ ու՞մ վկայեմ, բոլոր պատասխանատուները մկան ծակն են մտել: Եվ ի վերջո, ինչու՞ պիտի միայն ես պատասխան տամ:
-Դու արդեն ոնց որ թե ծախում ես որոշ մարդկանց, դատարանում էլ ասացիր, թե` «Մարտի 1-ի պատասխանատվությունը շատ մարդկանց վրա է, ինչու՞ եմ միայն ես մեղադրվում»: Դու այդ ինչ վախկոտ դարձար, բա ու՞ր կորավ «միակ տղամարդը լինելու» քո սիմվոլը:
-Էսքան մարդու եմ փող տվել ու խառնել իմ գործին, կարծում ես չե՞մ հաղթելու: Էն ա Ղարաբաղի ընկերներս էլ են իրար խառնվել:
-Դա նրանց սխալ քայլն է` Հայաստան-Արցախ հարաբերություններն են փչացնում իրենց այդ անխոհեմ քայլով:
-Դու ինձ խրատներ մի տուր, Գորիկ Գուրգենիչ, միայն այդ երկու նախագահները չեն, այնտեղ դաշնակցությունն էլ մեծ ազդեցություն ունի, Բալասանյանն էլ դրան վրադիր:
-Վտանգավոր խաղ է, ռոբ, փորձովս եմ ասում, քո ԵՍ-ը պաշտպանելով` երկրի անվտանգության հետ ես խաղում:
-Թքած… Ես հլա այստեղից դուրս գամ, ՀԵՏՈ-ն դու չես էլ պատկերացնում:
-Ռոբ, հիշիր ասացվածքը. «Եթե անցյալի վրա ատրճանակով կրակես, անցյալը քո դեմ թնդանոթ կպարզի»: Ի՞նչ ատրճանակ, դու ավտոմատով ես կրակում անցյալիդ վրա ու հիմա, ոնց որ թե, վնգստում, զայրանում, փոթորկվում ես, որ քո այդ անցյալը քո դեմ թնդանոթ է պարզել: Եթե այս դատավորը, որ վաղը հրապարակելու է քո կալանքը երկարացնելու որոշումը, հանկարծ սայթաքի, ողջ հայ ժողովուրդը` Հայաստանում ու սփյուռքում, քո դեմ նորից ու ավելի մեծ ատելությամբ է լցվելու: Դու մնալու ես այն հատ ու կենտ դրամաշորթների հետ, ովքեր քո փողերով կուրացած` դատարանում քո մուտքը ծափահարությամբ են ընդունում:
…Գորիկ Հակոբյանի հոգին վերջին թունդ խոսքը, որ հայհոյանքից էլ վատ էր, լեզվին թողեց ու չասաց` մեղավոր զգաց Երկնի Տիրոջ մոտ բերանի խոսքը փչացնել»:


Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: