ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հանդիպել է նախարարության ծրագրերով ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նշվել է, որ արդեն մեկնարկել են ՀՀ պետական բյուջեի շրջանակներում իրականացվող հիմնանորոգման, միջին նորոգման, ինչպես նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհացանցի
բարելավման ծրագրով» կատարվող ճանապարհաշինական աշխատանքների զգալի մասը: Բ
. Բադալյանը հատկապես կարևորել է որակի, ժամկետների հետ կապված մի շարք հարցեր: Նա նշել է, որ որակի հսկողությունը լինելու է խիստ, պայմանագրով սահմանված ժամկետների խախտումներն՝ անթույլատրելի, ընդգծել, որ ոչ թե աշխատանքների վերջում, այլ դրանց ընթացքում, պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող ժամանակացույցով են հետևելու շինարարական աշխատանքների առաջընթացին։ Դրանից զգալի շեղման պարագայում տրվելու է ողջամիտ ժամկետ այն շտկելու համար, հակառակ դեպքում տվյալ կազմակերպության հետ կխզվի պայմանագիրը՝ համապատասխան ֆինանսական հետևանքների կիրառմամբ։

Անդրադարձ է կատարվել նաև այն կապալառու կազմակերպություններին, որոնք նախարարության հետ կնքել են մի քանի ճանապարհաշինական պայմանագրեր: Այդ կազմակերպությունների պատասխանատուների հետ ևս մեկ անգամ քննարկվել է
աշխատանքները որակով և ժամանակին իրականացնելու պահանջը
: Բ. Բադալյանն ընդգծել է, որ բարձրացվել են նաև նախագծերի կատարման նկատմամբ նախարարության պահանջները։ Որակապես բարելավված նախագծերը պետք է
ապահովեն համապատասխան ստանդարտների, նոր մոտեցումների և նախագծային լուծումների կիրառումը, որը կհանգեցնի աշխատանքների որակի բարձրացմանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ աշխատանքային նոր ստանդարտների, նոր մշակույթի ներդրումը շինարարության ընթացքում պետք է տեսանելի և շոշափելի լինի։
Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է նաև
շինարարության ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել անվտանգ երթևեկության կազմակերպմանը և ապահովմանը։