Կարեն Օհանյանի պաշտպան  Զորայր Հարությունյանը Ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

«Կարեն Օհանյանը (Մասիսի փոխքաղաքապետը) մնաց ազատության մեջ։

Կյանքիս մեջ առաջին անգամ նույն անձի վերաբերյալ կալանավորման երկու տարբեր միջնորդությունների քննարմանն եմ մասնակցել երեք օր տարբերությամբ, այն էլ առաջինը քննիչի, երկրորդը (3 օր անց) հսկող դատախազի միջնորդություններն էին։

Ու ինչ կհարցնեք դուք։ Ու են հարգելիներս, որ արդեն երկրորդ ամգամ Կարեն Օհանյանի (Մասիսի փոխքաղաքապետի) նկատմամբ կալանավորում կիրառելու միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Չեմ նախանձում դատախազին։ Ես նրա փոխարեն գոնե այսքանից հետո կմտածեյի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»:

Հիշեցնենք, որ  Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու նրա ձերբակալման որոշումը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ: Այնուհետև դատախազությունը երկրորդ միջնորդությունը ներկայացրեց՝  ժամանակավորապես կասցենելով քաղաքապետի և փոխքաղաքապետի  պաշտոնավարումը: