Խաղի հիմնական ժամանակահատվածում արձանագրված հաշվի առումով /2:1/ «Պորտու»-«Ռոմա» երկրորդ` պորտուգալական դիմակայությունը եղավ իտալական առճակատման հայելային կրկնությունը: Ուժեղին որոշելու համար նշանակված լրացուցիչ խաղակեսերում Տելեսին հաջողվեց գրավել իտալական «գայլերի» դարպասն ու նրանց հարկադրել գլխիկոր հեռանալ խաղադաշտից: Ի դեպ հաղթական գոլը տանտերերը խփել են տասնմեկմետրանոցից` հանդիպման մրցավար Չաքիրը խախտումը ֆիքսել է VAR համակարգից օգտվելուց հետո միայն: