«Օլդ Տրաֆորդում» 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո անգամ տեսականորեն ոչ մեկի մտքով չէր անցնում, որ «Պարի Սեն Ժերմենը» չի կարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ փուլ առավել ևս այն դեպքում, երբ «Մանչեստր Յունայթեդը» Փարիզ էր ժամանել գործնականում երկրորդ կազմով: Պատճառը առաջատար ֆուտբոլիստների ունեցած վնասվածքներն են: Եվ չնայած ունեցած պրոբլեմներին, «կարմիր սատանաները» «Պարկ դե Պրենսում» հրաշք գործեցին: Լուկակուի երկու գոլն ու տասնմեկմետրանոցից դարպասի գրավումը Ռեշֆորդի կողմից լուծեցին հանդիպման ելքը, իսկ ֆրանսիացիներից Բերնատի գոլը ոչինչ որոշող բան դարձավ «Պարի Սեն Ժերմենի» համար: Պարտություն պատասխան խաղում 3:1 հաշվով ու ֆրանսիական գերակումբը դուրս մնաց հետագա պայքարից: