50-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում չստացած Լեոնիդ Ագուտինին երկրի մշակույթի նախարարությունից տեղեկացրել են, որ համաձայն ձևավորված ավանդույթի, այդ պարգևը ստանում են ոչ ավելի վաղ, քան Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչումը ստանալուց տասը տարի անց: Ասել է թե նման հայցով երգիչը կարող է դիմել 2023 թվից հետո:

Մինչդեռ ի~նչ հրաշալի բարքեր էին Հայաստանում ռոբերտասերժական իշխանության տարիներին: Ի~նչ ժամկետի սահմանափակում, ի~նչ անցած ճանապարհ, ի~նչ ունեցած ներդրում… Բավական է, քաղաքական էլիտայից մեկնումեկի թոռան կնունքին, երեխաների հարսանիքին կամ զոքանչի քելեխին երգեին կամ ղարաբաղյան ծագում ունենային, նվազագույնը վաստակավորի կոչումը գրպաններում էր: Եթե չլիներ Ամերիկայի պես երկիրը, մեկ հայաստանցու հաշվով այստեղ կունենայինք առնվազն երկու վաստակավոր, մեկ ժողովրդական արտիստ: