Վերջին երեք Չեմպիոնների լիգան հաղթած «գալակտիկոսը» ստիպված է եվրոպական ակումբային ֆուտբոլային այս գերխաղարկությունը լքել արդեն իսկ մեկ ութերորդ փուլից: Պատճառը հոլանդական «Այաքսն» է, որը ֆանտաստիկ մրցելույթ ունեցավ «Սանտյագո Բեռնաբեուում» ու տնային խաղում ահեղ մրցակցից կրած 2:1 հաշվով պարտությանը պատասխանեց 4:1 հաշվով կռած տպավորիչ հաղթանակով:

Ակնհայտորեն «արքայականի» այս պարտության մեջ վճռորոշ դեր խաղացին վերջին երկու էլ կլասիկոներում նրա կրած պարտությունները «Բարսելոնից»: Ֆիզիկապես ու բարոյապես հյուծված «Ռեալը» այնպիսի սահմանագծային իրավիճակոմ է հայտնվել, որ այլևս չի կարող յոլա գնալ առանց լուրջ վիրահատական միջամտությունների: