Թուրքական ֆուտբոլի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ամեդսպոր» ու «Սակարյասպոր» թիմերի հանդիպման ժամանակ տեղի է ունեցել աներևակայելի բան: «Ամեդսպորի» կիսապաշտպան Մանսուր Չալարը հետը խաղադաշտ է տարել սայր ու, սկսած թիմերի միմյանց ողջունելու պահից, մրցակից թիմերի խաղացողներին ձեռքերի մեջ թաքցրած սայրի շեղբով վերքեր է հասցրել: Հետաքրքիր է, որ 33-ամյա թուրքի գործողությունները սկզբում աննկատ են մնացել: Այդ հետո, երբ դանդաղեցված ընթացքով նայել են կադրերը, ամեն ինչ պարզ է դարձել` մրցակից թիմի ֆուտբոլիստները բազում կտրվածքներով են: Եղածի նկատմամբ հասարակական արձագանքը մեծ է, պահանջվում է ֆուտբոլիստի ցկյանս որակազրկում ու արտաքսում երկրից: