Հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորապես հիասթափվեցի Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցից, որի ընթացքում երկուստեք վիրավորում էին մեր ժողովրդի ամենահերոսական հատվածին:

Ռուբեն, մի փորձիր համոզել, որ իբր խոսում էիր միայն ղարաբաղցի ղեկավարների մասին, որոնց բարեհաճությունից, ինչպես եւ Վանոյից ու Լեվոնից, անընդհատ օգտվել, հետո հայհոյել ես։ Դու գիտես՝ դա ինչպես է կոչվում։ Նյութապաշտությունն ու ալկոհոլը բթացրել են քեզ, հպարտություն կոչվող նավդ խորտակվում է Համլետյան ճահճածոցում։ Դու ուզում ես Երեւանը մաքրել նրանցից, ովքեր 1918–ին Սարդարապատում փրկեցին հայությանը՝ Շուշվա գունդը միակ կանոնավոր զորամասն էր այնտեղ։ Դու պարտավոր ես ներողություն խնդրել Արցախի ժողովրդից։ Էլ հարբած հարցազրույց մի տուր, գիտես, որ գիտեմ»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: