Իսրայելն արկ է արձակել Սիրիայի ուղղությամբ, որն ընկել է հարավային Ալ-Կունեյտրա նահանգում: Սիրիական SANA գործակալության տվյալներով՝ արկակոծման հետևանքով խաղաղ բնակչության ու սիրիացի զինվորականների շրջանում զոհեր ու տուժածներ չկան, որևէ վնաս չի հասցվել: Արկն ընկել է Հոդր բնակավայրի մոտակայքում, որտեղ գտնվում են ռազմական դիրքեր: Արկի արձակման պատճառն առայժմ հայտնի չէ: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տարածքում վերջին զինված միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսին: Այն ժամանակ Սիրիայի տարածքից իսրայելական դիրքերի գնդակոծությանն ի պատասխան՝ Իսրայելի օդուժը հարվածել էր Խան Առնաբայում սիրիական բանակի դիրքերին:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ