Մոսկվացիներին խորհուրդ է տրվել ագռավների երամներից պաշտպանվելու համար հետները կրել հովանոցներ` հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը: Բանն այն է, որ այս թռչունները գարնան գլխին դառնում են ագրեսիվ; Դա պայմանավորված է նրանով, որ ագռավները ակտիվ բնադրման որոնումների մեջ են հայտնվում և ի դեմս մարդկանց տեսնում են իրենց թշնամիների: Ագռավների «քինախնդրությունը» հասնում է նրան, որ կարող են թիրախավորել որևէ մեկին, սպասել տանից նրա դուրս գալուն, որ հարձակվեն վրան: Ընդ որում` ոչ թե միայնակ, այլ` երամով: Ահա այսպիսի գարնանային սրացումներ: