Սկուդետեի հերթական տուրը նշանավորվել է երկրի առաջին երկու թիմերի դիմակայությամբ: «Նապոլին» սեփկան հարկի տակ ընդունել է Իտալիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսին» ու չի կարողացել կոտրել նրա դիմադրությունը: Նեապոլցիները կրկին ստիված են եղել խաղադաշտը թողնել գլխիկոր: Ասենք, որ հանդիպման ելքի վրա իր ազդեցությունն է ունեցել դաշտից արված հեռացումները: Արդեն 25-րդ րոպեից տանտերերն են մնացել տասը հոգով, ու թվային առավելությունից առավելագույն հատույցով են օգտվել թուրինցիները՝ դառնալով երկու գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսի սկզբին կոպիտ խաղի համար տասը հոգով են մնացել նաև հյուրերը: «Նապոլին» հաջողացրել է մրցակցի ունեցած երկու գոլի առավելությունը հասցնել մեկի: Ավելին անելու հնարավորություն է տվել նաև խաղավարտին մոտ հօգուտ նրանց նշանակված տասնմեկմետրանոցը, սակայն տանտերերը չեն կարողացել օգտվել ընձեռվածից: