Անգլիայի առաջնության 29-րդ տուրը բերել է առաջատարի փոփոխություն: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ հյուրընկալվելիս «Լիվերպուլը» չի կարողացել կոտրել «Էվերտոնի» դիմադրությունը (գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի), մինչդեռ «Բոռնմուտի» հետ մրցակցությունը «Մանչեստր Սիթին» ավարտել է հաղթանակով` 1:0: Սա Խոսեպ Գվարդիոլայի թիմին հնարավորություն է տվել երկու միավորով շրջանցել «Լիվերպուլին»