ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը համացանցում գրառում է կատարել, որում ասված է. «Մարդիք այնքան են անջատվել, որ քաղաքական տարաձայնությունները տեղափոխում են անձնական, կեղտոտ, լկտի, վիրավորանքների դաշտ։ Խելքի եկեք ժողովուրդ, հրճվել Հախվերդյանի հայհոյանքներով, ուրախանալ վիրավորանքներով ու լպրծուն «քֆուրներով» դա ընդհանրապես լավ բան չի։

Կապ չունի թե ում հարազատներին ու ծնողներին եք վիրավորում անվանելով «պոռնիկ», իմացեք մի բան, եթե մարդ համարում է իրեն տղամարդ ապա իր «հայհոյանքները» արտահայտում է երեսին, ոչ թե մամուլի միջոցով կամ ֆեյսբուքով։

Պետք է և պարտադիր է սուր և կոշտ քննադատել քաղաքական օպոնենտին, բայց իջնել օպոնենտի ծնողներին հայհոյելու մակարդակին, դա կատարյալ անասնանալու նշան է»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: