Քոչարյանի պորտապարըորպես քոչարի

Զենոնը հագել էր Նոր Հայաստանի հպարտ քաղաքացու եռագույն հանդերձ. պիջակը՝ կապույտ, անդրավարտիքը՝ կարմիր, չարոխները՝ նարնջագույն: Եվ, իհարկե, բազմել էր իշոտնուկի վրա՝ ոտքը գցած ոտքին, ձեռքին էլ բռնել էր Թումանյան Օհաննեսի ‹‹Կիկոսի մահը›› նշանավոր ասքը:

Հյուրի համար նախատեսված էր մի կառափնարանանման անթիկնակ աթոռ: Եվ մի պայմանական կախաղան Երևանի կոնյակի գործարանի բակում կամ ‹‹Մարս›› գործարանի տանիքին, գուցե ՀԷՑ-ի կենտրոնակայանում
Հյուրը
բազմել էր Տանզանիայի բնիկների կողմից նվիրաբերված սատկած առյուծի մորթու վրա: Որպես սկիզբ՝ Զենոնը ‹‹Կիկոսի մահը›› ասքն անհատույց հանձնեց Ռ.Ք.-ին՝ ի գիտություն:

Ճաշացանկ՝
Ռուսական խոզաճարպ, թոթի արաղ և արցախահայ ժենգյալով հաց:
Հ.Գ.-1 Նա, ով արցախահայ ժենգյալով հացը ստորադասում է ռուսական խոզաճարպին, հավատացեք, արժանի է ԱԱԾ-ի անսպասելի այցին, զի գաստրոնոմիական այծ է:
Հ.Գ.-2 Նրանք, ովքեր հավատացած են, որ Քոչարյանի կյանքի գիրքը ՀՀ քրեական օրենսգիրքն է, վստահ եղեք, արժանի են լիուբոլ մխիթարվելու թոթի արաղով, առավոտյան էլ խումարաթող լինել չանի գարեջրով: Անո՜ւշ

Օրակարգ՝
Երբ լսում եմ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ահարկու աղաղակներն առ ճշմարտություն և օրինականություն, մղկտում եմ այն բկլիկ դպրոցականի պես, որը վերջին լումաներն ի մի բերելով՝ գնել է չամիչով բուլկի, սակայն չամիչի փոխարեն բուլկին խորիզված է եղել խավարասերներով: Բայց երբ Սեդրակի որդին դղրդացնում է երկինք ու գետին հայրենանվիրական շեփորականչերով՝ հանկարծահաս կանխազգալով երկրի գլխին կախված դարակազմիկ վտանգները, Արցախի հարցի անհույս փակուղիացումը՝ ես՝ Զենոնս, արդեն ցանկանում եմ ոռնալ սարերն ի վեր, ձորերն ի վար և, մի փոքր հանդարտվելով, հիշել և հիշեցնել հանրահայտ իմաստությունը՝սելը բոռալու փոխարեն սելվորն է վայնասունը դրել:

Այն, ինչով այսօր զբաղվում է Քոչարյան Ռ.-ն, գերագույն երեսպաշտություն է և անագորույն փարիսեցիություն, զի նա նմանվում է այն որձին, որն անվերջ բռնաբարում է իր հույսին հանձնված անտերունչ կնոջը, հետո, երբ սույն կինը փորձում է բախտավորվել, հիշեցնում է նրան դժբախտ անցյալը, նաև ահաբեկում է ավելի դաժան բռնաբարվելու հեռանկարով, եթե վերջինս իր գիրկը չվերադառնա

***

Սեդրակի որդի Ռոբերտ Ք, եկ խոսենք անկեղծ՝ ապավինելով հայկական իմաստուն բանահյուսվածքին՝ ի՞նչ ես տվել այս երկրին, որ չես կարողանում հետ ստանալ: Գուցե հաշվարկենք՝ նախ երևույթների ֆիզիկական կողմը դիտարկելով, այնուհետև շոշափելով դրանց բարոյական կո՞ղմը:

Այսպես՝ ոտն ի գլուխ շրջադարձվեց նախագահական ընտրարշավում հնչեցրածդ կարգախոսը՝ ‹‹Իմ կուսակցությունը ժողովուրդն է›› (ի միջի այլոց քո ու քոակիցների ուղեղի ծալքերին այդպես էլ անհասանելի մնաց, որ ժողովուրդը ժողովուրդ է ու այն չի կարող լինել կուսակցություն, բայց դա հասկանալու համար պետք էր տարրական գրագիտություն): Ինչևէ, երկիրը շշմեց, ժողովուրդը շփոթվեց, սակայն առժամանակ անց գլխի ընկավ, որ Արցախի հերոս կոչեցյալիդ կարգախոսը կյանքի էր կոչվում իրականում ‹‹Իմ կուսակցությունը քրեաօլիգարխն է›› տրասֆորմացված էությամբ ու բովանդակությամբ:

Հաղթանակը գողացված էր, և մայրաքաղաքի, նաև երկրի փողոցներն սկսեցին կեղեքել ‹‹Համեր›› մակնիշի մարտակառքերը: Սափրագլուխ թիկնազորը ահավասիկ ուղեկցում է Ռ.Ք.-ի կուսակցին: Վայրագ ոռնոցով մարտակառքերը կառանվում են մեկ այլ կուսակցի պանդոկի առջև:
Պանդոկ-
ամրոցը, բնականաբար, բանուկ հատվածում է:
Փողոցը
փակվում է: Մայթերը բռնազավթվում են: Փողոցում՝ մարտակառքերն են, մայթերին՝սափրագլուխներ: Հնչում է անհայտ բանաստեղծի խոսքերի հիման վրա ձռնեգրված ‹‹Իմ կուսակցությունը ժողովուրդն է›› օրհներգը: Հնչում է մայրաքաղաքում, թավալվում է հանրապետությունով մեկ:

Ճաշն ավարտվեց, Քոչարյանի քրեաօլիգարխիկ հենարանը դուրս է ելնում: Նրանց որովայները թմբուկվել են (սնունդն առատ էր և էկզոտիկ՝ արու ընձուխտի 1 զույգ տոտիկ, գետաձիու փորոտիք և ջայլամի կույր աղիք): Զխտկված քրեաօլիգարխիան տրտում հայացքով տնտղում է մայթն ու փողոցը: Հայացքում ամեհի հարցականներ են՝ որտե՞ղ օրն ավարտել, ո՞ր ձորափին կամ որ սարի կատարին: Եվ ինչ լափել: Սակայն ժամն է ժողովրդավարական կաքավումների: Քրեաօլիգարխ կուսակիցները բրենդային փողկապով սրբում են պսպղուն շուրթերը և ճանապարհ են բռնում դեպի խորհրդարան:
Վերը բերված
պատկերը Ձեզ ծանո՞թ է, Ռ.Ք.:

Իսկ այս մե՞կըԴուք սրճում էիք քաղաքամայր Երևանի գեղատեսիլ սրճարաններից մեկում: Հարևան սեղանից Ձեզ ձայն տվեց ծանոթ մեկը: Հարկավ ոչ այնքան բարեկիրթ ոճով՝ ‹‹պրիվետ Ռոբ››, որը գուցե թե ձեր ուսանողական տարիների համար բնորոշ դիմալաձև էր, մտերմության վկայություն: Դա զանցանք էր, որի համար պետք էր սաստել: Դա եղեռնագործություն չէր: Սակայն Ձեր հրահանգը մահավճիռ էր՝ ‹‹Սատկացրեք››:
Եվ սպանվեց հայ արորդին:
Երկրի
սրտում:
Բարևելու համար:

***

Հայկական 3-րդ հանրապետության 2-րդ նախագահի՝ ասել է՝ ձեր, գույքն ու կայքը և՛ ռուսական, և՛ արևմտյան փորձագետների համոզմամբ տատանվում է 4-7 մլրդ դոլարի սահմանում: Դուք ‹‹Գույք՝ պարտքի դիմաց›› հակահայկական ծրագրի շրջանակում ՌԴ-ին հանձնեցիք հայոց երկրի ողն ու կողը, ռազմակավարական բոլոր հանգույցները, իսկ Ֆրանսիային նվիրաբերեցիք հայկական կոնյակը: Սակայն չէ՞ որ միայն ֆրանսիական կոնյակն էր մեր մրցակիցը համաշխարհային շուկայում:

Դուք հյուրընկալվեցիք Երևանի քաղաքապետարանում և հրովարտակեցիք Ձեր հավատո հանգանակը. ‹‹Փողի վրա նստել եք, փող եք խունդուրում››:
Եվ Երևանը բռնաբարվեց, մայրաքաղաքը դարձավ բաբելոնյան աշտարակաշինության ժամանակակից բնօրրան, որի բակային տարածքների զրկվել մասշտաբներից ապշեցիք անգամ դուք:
Ամենահետին թշնամին անգամ չէր կարող նման ատելություն ունենալ Երևանի նկատմամբ:
Իսկ ձեր շինարական ‹‹քանքարի ամենավառ արտահայտությունն եղավ ‹‹Հյուսիսային
պողոտա›› մեռելածինը, որտեղ օդն է հալվում անգամ անգամ կանաչ զանգվածի բացակայությունից, իսկ Զանգվի ձորում թուրքահպատակ մեկը ձեր թողտվությամբ կառուցեց մոխրասև մի հյուրանոց ու փակեց Փարաջանովի թանգարանի լույսը:

Եվևև

Բեմում դատավճիռն է ընթերցվում՝ 3-րդ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2-րդ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ, ԴՈՒՔ ՏԱԿԱՎԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՊԱՇԽԱՐՀԵԼ, ԵՐԿՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՆՐԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆԻՑ ԹԱԼԱՆԱԾ ԳՈՒՄԱՐԸ: ՈՐՊԵՍԶԻ ԱՅՍ ԱՄԵՆՆ ԻՐԱԿԱՆԱՆԱ՝ ԼՈՒՍԱԲԱՑԻՆ ՎԵՐԸՆԹԵՐՑԵՔ ‹‹ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ››, ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ ԲԵՐԱՆԱՑԻ ԱՐԵՔ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ:

Ներկայացումն ավարտվեց:
Վարագույրը
փակվեց:
Ցը…

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ