Փետրվարի 25-ին Փարիզում մեկնարկած նորաձևության շաբաթի ցուցադրություններից մեկին մասնակցել է նաև Վերա Բրեժնևան: Ինչպես նշում է Woman.ru-ն, ռուս մոդելները մշտապես մասնակցում են համաշխարհային նորաձևության շաբաթներին: Նրանց թվում են Նատալյա Վոդյանովան, Իրինա Շեյքը, Սաշա Լուսը:
Մարտի 1-ին բեմահարթակով քայլել է ոչ պակաս մոդելային գործունեությամբ հայտնի 37-ամյա երգչուհին՝ ներկայացնելով Alessandra Rich-ի հավաքածուն:

Բրեժնևայի համար դիզայները սև զգեստ է ընտրել՝ ստորին թափանցիկ հատվածով: Զգեստն ընդգծել է երգչուհու սլացիկ կազմվածքն ու երկար ոտքերը: Կերպարը լրացրել են ծավալուն ականջօղերը և լայն վզնոցը:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ