ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին 70-ամյակի կապակցությամբ․

«Հարգելի՛ պարոն Մեսչյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ։ Ձեր ճարտարապետական և երաժշտական հեղինակային ստեղծագործություններն իրենց ինքնատիպությամբ, ուրույն ձեռագրով, համամարդկային արժեքներին հավատարմությամբ և խորությամբ իրենց մեծ հետքն են թողել հայ ժողովրդի մշակութային ժառանգության վրա։

Որպես մտավորական ևս Ձեր խոսքը մշտապես կարևոր նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ հասարակության համար ու բարձր գնահատվել ժողովրդի կողմից։ Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործական ակտիվ գործունեությունը՝ Ձեր նպաստը բերելով մայրաքաղաք Երևանի զարգացման կարևոր գործին։

Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն Մեսչյան, քաջառողջություն, երջանկություն, բեղմնավոր գործունեություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: