Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում լոնդոնյան դերբիում «Արսենալը» հյուրընկալվել է երրորդ տեղով ընթացող «Տոտենհեմին»: Հյուրերն առաջինն են հասել հաջողության, սակայն երկրորդ խաղակեսում տանտերերը 11-մետրանոցից վերականգնել են հաշվի հավասարությունը: Հանդիպման ավարտին մոտ նույնպիսի տուգանայինի իրացման են արժանացել զինագործները, սակայն Օբամեյանգը վրիպել է: Արդյունքում՝ ոչ-ոքի՝ 1:1: Նշենք, որ Մխիթարյանը մասնակցել է ողջ խաղին: «Արսենալը» նահանջել է հինգերորդ հորիզոնական: