Բունդեսլիգայի 24-րդ տուրը նշանավորվեց նրանով, որ հաստատվեց երկիշխանություն: Դա իրականություն դարձավ շնորհիվ նրա, որ վերջին հինգ խաղում «Բավարիան» հավաքեց 12 միավոր, իսկ Դորտմունդի «Բորուսիան», որի լիդերությանը, պայմանականորեն ասած, դեռ երեկ ոչինչ չէր սպառնում՝ 6: Դորտմունդցիներին ծնկի է բերել առաջնության հետնապահներից մեկը՝ «Աուգսբուրգը»՝ 2:1, իսկ ահա իր արտագնան հաղթանակով է փառավորել Մյունխենի «Բավարիան»՝ ջախջախիչ պարտության մատնելով Մյունխենգլադբախի «Բորուսիային»՝ 5:1: Ի դեպ՝ այս պարտությունը տանտերերի համար նշանակեց նահանջ երրորդ հորիզոնականից: