Հանրահայտ «Սանտյագո Բեռնաբեուն» մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ դարձավ Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնի» մրցակցության վայր ու երկրորդ անգամ փաստեց, որ կատալոնյան ակումբն ուժեղ է «արքայականից»: Առաջին հանդիպումը գավաթայինի շրջանակներից էր ու եզրափակչի ուղեգիր տվեց բնականաբար «Բարսելոնին», այս մեկը ներքին առաջնության մրցակցությունն էր: Առաջինում կատալոնցիները հաղթել են երեք անպատասխան գնդակի առավելությամբ (տես՝ 01, մարտ, 2019 թվագրությունն ունեցող մեր «Եվս մեկ ֆանտաստիկ էլ կլասիկո» վերտառությունն ունեցող նյութը), այս մեկում բավարարվել են դարպասի մեկանգամյա գրավումով:

Այս պահի դրությամբ «Բարսելոնը» 60 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է, տասը միավորով առաջ է մեկ խաղ պակաս անցկացրած «Աթլետիկոյից», որն այսօր արտագնայում «Ռեալ Սոսիեդադի» հետ հաղթական հանդիպում ունենալու դեպքում «արքայականից» առաջ կլինի հինգ միավորով